Անկախ նրանից՝ ով է սիրում Քոչարյանին, ով՝ ոչ,...

«Առաջին անգամը չէ, որ գնահատականեր ենք հայտնել երկրորդ նախագահի կալանքի և առհասարակ այս գործընթացների վերաբերյալ, առաջին իսկ օրերին հայտնել ենք մեր մտահոգությունները և այսօր էլ սատարում ենք Քոչարյանի հետ կապված իրավական այս պայքարին: Գտնում ենք՝  Քոչարյանը դատական գործընթացին պետք է մասնակցի ոչ որպես կալանավոր»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակության ղեկավար Վահան Բաբայանը:

Նրա փոխանցմամբ՝  ՍԴ որոշումից ելնելով կարող են ասել, որ Քոչարյանի կալանքն իրավաչափ չէ. «Անկախ նրանից, ով է սիրում Քոչարյանին, ով՝ ոչ, երկրում պետք է օրինականություն պահպանվի»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում նստացույց են իրականացնում: