Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կմիանա COVID-1...

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր ռեսուրսներն ամբողջ թափով կուղղի  կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար, այս պահին դրա կարիքը չկա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը РИА Новости- ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ:

Նա նաև հայտնել է, որ նոր իրականությունները, որոնք այժմ զարգանում են համաճարակի ազդեցությամբ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, քննարկվելու են ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում, որը նախանշված է մայիսի 26-ին:

«Իհարկե, համաճարակը նոր սպառնալիք է: Բայց ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքին: Գործող նորմատիվ-իրավական բազայի շրջանակում և առկա համակարգում կան հնարավորություններ համաճարակին արձագանքելու համար», -  հավելել է Զասը:

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են  Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: