Անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ առկա խոչընդոտն...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում նախ շնորհակալություն հայտնեց Ղազախստանի Կառավարության ղեկավարին նիստը հաջող անցկացնելու համար բոլոր պայմանները ստեղծելու եւ և ավանդական հյուրասիրության համար, ապա ողջունեց Ռուսաստանի Դաշնության նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինին, և Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուին, որոնք առաջին անգամ են մասնակցում ԵԱՏՄ նիստին։

Նշենք, որ սա  առաջին նիստն է, որը տեղի է ունենում Բելառուսի նախագահությամբ։

«Այսօր ևս մեկ անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման առաջընթացի հարցը։ Այս խոչընդոտներից որոշների համաձայն, մենք այսօր որոշում կայացրեցինք, սական իմ կողմից մեկ անգամ չէ, որ հայտարարվել է՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ և ստեղծել պայմաններ, որոնք կբացառեն այդ երևույթների կրկնությանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Քանի որ փետրվարի 1-ին ավարտվում է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  կոլեգիայի  նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, առիթից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կոլեգիային և կոլեգիայի  նախագահ  Տիգրան Սարգսյանին կատարած աշխատանքի համար և հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթեց։