Անհետ կորած Նարեկ Սարդարյանը գերի է ադրբեջանց...

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի բնակիչ Սարդարյան Նարեկը անհետ կորել է։ Մի քանի օր շարունակ ԱԻՆ-ը որոնաղական լայնածավալ աշխատանքներ իրականացրեց, որն անարդյունք եղավ։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են մի տեսանյութ, որից հասկանալի է դառնում, որ Նարեկ Սարդարյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Տեսանյութից ակնհայտ է, որ այդ երկրի հատուկ ծառայությունները ստիպել են երիտասարդին խոսել Հայաստանի դեմ։