Անգամ վիրուսը չի խանգարում Փաշինյաններին շոու...

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը մեքենա վարել է սովորել մոր՝ Աննա Հակոբյանի հսկողությամբ։ Կադրերը տարածվել են համացանցում, դարձել բուռն քննարկումների առարկա։ Ոստիկանությունն էլ ոչ աջ, ոչ ձախ, բռնել ու 10 հազար դրամով տուգանել է Աննա Հակոբյանին։ Սա էլ դարձել է հայրենի ոստիկանության գերազանց աշխատանքի առհավատչյան /լավ է այդ առթիվ Ոստիկանության կարմիր խնձորի արարողությունը չեն կազմակերպել՝ հայտնի սավանի փոխարեն օգտագործելով Աննա Հակոբյանի տուգանքի կտրոնը/։ Ինչպես ասվում է հայտնի երգում՝ Show must go on։

Դեռ մի կողմ էն հարցը, թե ինչպես են ճանապարհային ոստիկանությունում միայն ղեկով կարողացել որոշել մեքենան, պետհամարանիշը, որ տուգանեն եւ կտրոն ուղարկեն տուգանքի /տերդ մեռնի գիտություն, էս ոստիկանությունը լրիվ առաջատար տեխնոլոգիա է դարձել, մնում է Արմեն Սարգսյանի հետ թռնեն տիեզերք/։

Կարեւորը այն է, որ նույնիսկ այս խառնակ օրերին Փաշինյան ընտանիքը շարունակում է շոուներ անել։ Դե հասկանալի է, շուկայի օրենքի համապատասխան՝ քանի կա պահանջարկ, առաջարկը միշտ կա ու կա։