Անդրանիկ Քոչարյանի «ախորժակը մեծ» է․ ԱԱԾ-ն և...

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, կարծես, ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը ուժային կառույցներում։ 

Քոչարյանը այն պատգամավորներից է, որ ցանկանում է ԱԱԾ-ն բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ՝ այդ կերպ մեծացնելով իր ազդեցությունը։ Քոչարյանը այս ծրագրի իրանականցման համար փորձում է համախոհներ փնտրել ու կյանքի կոչել այն։

Անդրանիկ Քոչարյանը փորձում է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին անհարմար դրության մեջ դնել։ Օրերս Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ խոսելով նախարար Տոնոյանի՝ Նյու Յորքում արված հայտարարության մասին՝ ասել էր, որ իր կարծիքով ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ չպետք է անեն: Հիշեցնենք՝ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր՝ «Ես «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»»: 

Անդրանիկ Քոչարյանը, մի դեպքում փորձելով խորհրդարանական վերահսկողություն սահմանել ԱԱԾ-ի վրա, մյուս դեպքում հայտարարելով, որ պաշտպանության նախարարը իր լիազորությունները գերազանցող հայտարարություններ է անում փորձում է մեծացնել իր ազդեցությունը այս կառույցներում։ 

Անդրանիկ Քոչարյանի «ախորժակը», իհարկե, մեծ է, բայց ԱԱԾ պետը և Պաշտպանության նախարարը լավ են տիրապետում իրենց կառույցների աշխատանքին, ու վստահ ենք՝ թույլ չեն տա՝ ոչ միանշանակ համբավ ունեցող գործիչը միջամտի իրենց աշխատանքներին, ու հնարավորինս հեռու կպահեն նրան իրենց աշխատանքներից։