Անցյալ տարի Հայաստանում կարտարվածը որևէ աղերս...

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «ՍուտՆիկոլ» նախաձեռնության անդամ Նարեկ Սամսոնյանը պարզաբանեց «ՍուտՆիկոլ» անվան ընտրությունը: Ըստ Սամսոնյանի` Փաշինյանը իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով, իր ասած քաղաքական հայտարարությունների 90 տոկոսը նա հերթով սկսել է հերքել. «Հանրության լայն շրջանակների համար արդեն իսկ տեսանելի են բոլոր այն ստերը, որոնք ասվել են գործող  իշխանության կողմից: Մեր սիմվոլիկ ակցիան, որը սկսվեց ապրիլի 1-ից, նպատակ էր հետապնդում բացահայտել ստի ու կեղծիքի առկայությունը Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանաին մեղադրում էր ստի և կեղծիքի մթնոլորտ ստեղծելով իշխանությունը պահելու մեջ, բայց այսօր իր իշխանությունը ամբողջությամբ հիմնված է ստի վրա, թե ավելի շատ գրպանային ընդդիմադիրներ, թե գրպանային քաղհասարակություն ունենալով: Այսօր իրականացրինք ակցիայի 2-րդ փուլը, որը խաղաղ բնույթ էր կրում, որևէ վարչական իրավախախտում ակցիայի տրամաբանության մեջ չէր տեղավորվում»:

Նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանն ասաց, որ Հայաստանի 7 քաղաքաներից մի շարք քաղաքացիներ միացել են իրենց ակցիային` ցույց տալով որ ստի ու կեղծիքի այս ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել. «Սա առաջին ակցիան է, բայց ոչ միանշանակ վեջինը»:

Կոստանտին Տեր-Նակալյանն էլ ասաց, որ ակցիան խորհրադանշական են սկսել ապրիլի 1-ին, քանի որ այն խաբելու օրն է.«Ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձի առաջ տանել այն թեզը, թե Նիկոլ Փաշինյանի թիմն է վատը, Փաշինյանը լավն է, միևնույնն է` դա հերթական սուտն է: Թիմը իհարկե վատն է, բայց ամենավատը այդ թիմի ղեկավարն է: Այն ինչ Հայաստանում կարտարվել է անցյալ տարի, որևէ աղերս չունի հեղափոխության հետ, կատարվածը պետական հեղաշրջում էր: