Անցած 1 օրում Չինաստանում գրանցվել է մահվան 2...

Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 433-ով, որից 409-ը՝ համաճարակի օջախ Հուբեյ նահանգում, մահացածների թիվն ավելացել է 29-ով, այդ թվում 26-ը՝ Հուբեյում, բուժվածներինը՝ 2 հազար 750-ով։

Երկրում արդեն հաստատված է վարակի 78 հազար 497 դեպք, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 հազար 744-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 32 հազար 495 մարդ։