Անասնապահները ճանապարհներ են փակել

Անասնապահները, ինչպես և խոստացել էին երեկ, որոշ ավտոճանապարհներ են փակել:

Անասնաբուծությամբ զբաղվողները, որ դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում:

Մի քանի տասնյակ անասնաբույծեր փակել են Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները։

Արարատում բողոքավորների հետ հանդիպման է եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։