Անառակաբարո գործողություններ 10 տարեկան աղջկա...

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնչորս  տարին չլրացած  աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  34-ամյա քաղաքացին կալանավորվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  2019 թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երեւան քաղաքի բնակիչներից մեկը եւ հայտնել, որ հարեւանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր 10-ամյա դստեր ընկերուհու հայրը՝ ծնված 1985թ., փակվել է երեխայի հետ սենյակում եւ իր դստեր նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: