ԱՄՆ-ը և Իրաքը վերսկսել են համատեղ գործողությո...

Միացյալ Նահանգները և Իրաքը վերսկսել են համատեղ գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Վաշինգտոնը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում կվերականգնվեն իրաքյան զորքերը պատրաստելու ուսումնավարժական ծրագրերը: Այս մասին հայտնում են The New York Times- ը և Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին: