ԱՄՆ-ում մեկ օրում 1904 մարդ է մահացել կորոնավ...

Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով զոհերի թիվն ավելացել է 1904-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Դա 61-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: Ընդհանուր առմամբ 16 672 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից: Մեկ օր առաջ այս ցուցանիշը կազմում էր 14 768 մարդ:

Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 465 հազարի, ապաքինվել է ավելի քան 25 հազար մարդ: