ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի լ...

«Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին որոշում կընդունի: Այս շաբաթ Պալատը ռազմական լիազորությունների մասին բանաձեւ կներկայացնի եւ կքվեարկի, որպեսզի սահմանափակի Իրանի նկատմամբ նախագահի ռազմական գործողությունները»,-հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բանաձեւը նման է սենատոր-դեմոկրատ Թիմ Քեյնի ներկայացրած բանաձեւին, որն առաջարկում է օրենսդրորեն արգելել Թրամփին առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել:

«Բանաձեւը կրկին հաստատում է Կոնգրեսի վերահսկողական պարտավորությունները՝ սահմանելով, որ եթե չհաջորդի Կոնգրեսի հետագա որոշումը, Իրանի նկատմամբ վարչակազմի ռազմական գործողությունները կդադարեն 30 օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: