ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Արցախ-Ադրբեջան շ...

Հուլիսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» («NDAA») փոփոխության առաջարկը, որը վերահաստատում է 2015թ. աշնանը կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Էդ Ռոյսի Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղության վերաբերյալ օրինագծի կարևորությունը։ Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։

Օրինագիծը ենթադրում է, որ շփման գծում պետք է տեղադրվեն համակարգեր, որոնք կտեղորոշեն հրաձգության վայրը։ Բացի այդ՝ սահմանագծում պետք է արգելվի դիպուկահարների, ծանր սպառազինության և նոր զինտեխնիկայի տեղակայումը։ Նախատեսվում է նաև ԵԱՀԿ դիտորդների թվի ընդլայնում։