ԱՄՆ նախագահ Թրամփը հիփոթեք է ձևակերպել. նա 14...

РИА Новости-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեք է ձևակերպել:

Հաղորդվում է, որ հիփոթեքի գումարը կազմել է ավելի քան 5 միլիոն դոլար, սակայն հստակ թիվը չի նշվում:

Ըստ զեկույցի՝ Թրամփն ընդհանուր առմամբ ունի 14 վարկ, որից երեքի գումարը գերազանցում է 50 միլիոն դոլարը:

Նշվում է, որ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը ցածր է, քան ներդրումային կանխիկ միջոցների պոտենցիալ եկամուտը: