ԱՄՆ-ն ու Չինաստանն առևտրային համաձայնագիր են...

ԱՄՆ-ն ու Չինաստանը ստորագրել են երկար սպասված առևտրային համաձայնագիրը, որի նպատակն է վերջ դնել առևտրային պատերազմին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները համաձայնագիրն անվանել են փոխշահավետ և հույս են հայտնել, որ այն կնպաստի Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների լավացմանը:

Ըստ փաստաթղթի՝ Չինաստանն ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը կավելացնի 200 մլրդ դոլարով, իսկ Վաշինգտոնը շուրջ 50 %-ով կկրճատի չինական ապրանքների հանդեպ սահմանված նոր մաքսատուրքերը:

2018թ.-ից սկսած՝ երկու երկրներն անդադար նոր մաքսատուրքեր էին սահմանում միմյանց նկատմամբ:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը մեծապես ազդել էր համաշխարհային տնտեսական աճի վրա: