ԱՄՆ-ն մերժում է ՀՀ ամեն երկրորդ քաղաքացուն զբ...

Միացյալ Նահանգները 51,65 տոկոս դեպքերում մերժում է վիզայի տրամադրումը Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ԱՄՆ այցելել զբոսաշրջային կամ բիզնես նպատակներով (առանց աշխատանքի թույլտվության)։

Հայաստանն այս ցուցանիշով 145-րդ տեղում է աշխարհում։

Հայաստանի հարևաններից Ադրբեջանն ավելի բարվոք վիճակում է, մերժում ստանում է ադրբեջանցիների 25,43 տոկոսը։ Վրաստանն ավելի վատ վիճակում է, վրաստանցիների 63,85 տոկոսի այցերն են մերժվում։

Ծայրաստիճան վատ դիրքում է Իրանը, որի դեպքում վիզաների 86,58 տոկոսը մերժվում է։ Իսկ լավագույն հորիզոնականներում են Լիխտենշտեյնը (ոչ ոք չի մերժվել 2019-ին), Արգենտինան (2,07 տոկոս), Լեհաստանը (2,76 տոկոս) և Կիպրոսը (2,78 տոկոս)։

Ամբողջ ցանկը՝ ստորև․

US-visa