ԱՄՆ-ն «դարի գործարքի» հրապարակումը հետաձգում...

Իսրայելի և Պաղեստինի հաշտեցման ԱՄՆ-ի ծրագրի քաղաքական մասի հրապարակումը կարող են հետաձգել մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր,  հայտնել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահի Մերձավոր Արևելքի խնդրով հատուկ դեսպանորդ Ջեյսոն Գրինբլաթին: Այս որոշման պատճառ են դարձել Իսրայելի ներքաղաքական գործընթացները:

Միացյալ Նահանգները պատրաստվում էր գործարքի մանրամասնները հրապարակել ամառվա ընթացքում, բայց հրեական պետության վարչապետին չհաջողվեց կառավարող կոալիցիա ձևավորել մայիսին, և երկրի խորհրդարանին վերընտրություններ են սպասում: Այդ կապակցությամբ հաշտեցման ծրագիրը կսպասի նոր կառավարությանը, որը կհայտնվի նոյեմբերին: Մինչ այդ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի նախընտրական արշավն արդեն լիովին ծավալված կլինի, սակայն, Գրինբլաթի խոսքով, դա խնդիր չի դառնա: