ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցնե...

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերից, հայտնում է Interfax-ը:

Օրենսդիրները հայտարարել են, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համագործակցություն Ռուսաստանի, կա՛մ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ:

Ներկայացուցիչների պալատին ներկայացված օրինագծի համաձայն՝ ռուսական C-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում Թուրքիային հարկավոր է հանել նաև ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից:

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հաստատել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական C-400-ներից: