ԱՄՆ-ի այս քայլը շատ դրական եմ համարում. Դավիթ...

ԱՄՆ-ի կողմից արված այս քայլը շատ դրական եմ համարում: Ինչպես բազմաթիվ անգամ ասել ենք Ադրբեջանին նույնիսկ «ռագատկա» չի կարելի վաճառել: Այսպիսի սահմնափակումները շատ կարևոր են և անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել այն զենքերի քանակն ու տեսակները, որոնք կարգելվեն վաճառել Ադրբեջանին: Առհասարակ պետք է գա մի ժամանակ, որ բացարձակ արգելվի ադրբեջանական կողմին որևէ տեսակի զենք մատակարարել,- այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով այն նախաձեռնությանը, որով արգելվում է Ադրբեջանին վաճառել ամերիկյան այնպիսի սպառազինություն, որը Բաքուն կարող է կիրառել Արցախի Հանրապետության քաղաքացիական օդանավերը խոցելու համար

Քաղաքագետի կարծիքով`նաև իրատեսական չեն այն կարծիքները, որ Իրանի հետ համագործակցության համար ԱՄՆ-ն հնարավոր է` Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: 

«Ի տարբերությաւն շատ այլ երկրների`  մեզ հաջողվել է և՛..., և՛-ի  քաղաքականություն վարել, դա դարձնել մեր արտաքին քաղաքականության հիմքը: Առհասարակ եթե մենք սրանից հրաժավենք և ընտրենք կա՛մ..., կա՛մ տարբերակը, շատ ծանր հետևանքներ կբերի: 

Մենք շատ լավ հնարավորություններ ունենք, և դրա հիմքերից մեկը սփյուքի առկայությունն է, հետևաբար պարտավոր ենք լավ հարաբերություններ հաստատել և պահպանել բոլոր այն երկրենի հետ, որտեղ հայություն կա»,- ասաց նա: 

Դավիթ Բաբայանը մի քանի երկրներ թվեց` Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Ֆրանսիա, որտեղ հայկական սփյուքը էլ ավելի մեծ է: Ըստ նրա` հենց սա է թույլ տալիս մեղմացնել այն երկրների նկատմամբ ռեակցիան, որոնք իրար հետ խնդիրներ ունեն: 

«Բազաթիվ անգամ մեզ հարցադրում են արել, թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ը, մեր կողմից պատասխանը հետևյալն է եղել` այն, որ մենք զարգացնում ենք մեր հարբություննները ձեզանից մեկի հետ, դա ամենևին ուղղված չէ մյուսի դեմ, որովհետև մենք սփյուռք ունենք: 

Սա շատ լավ է ընդունվում բոլորի կողմից, հետևաբար արտաքին քաղքականության այս ձևը պետք է հաստատուն պահենք»,- ասաց Բաբայանը: