ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հրաժարական...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ազգային հետախուզության տնօրեն Դան Քոթսը հրաժարական է ներկակացնում:

Թրամփը մտադիր է այդ պաշտոնում նշանակել տեխասցի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆին:

Հանրապետական Քոթսը 2017 թվականին է նշանակվել ազգային հետախության տնօրեն, սակայն, ինչպես ամերիկյան լրատվական գործակալություններն են նշում, անցած երկու տարվա ընթացքում մշտապես ընդհարումներ է ունեցել Թրամփի հետ:

Ամերիկյան հետախուզական ծառայությունների փոխանցմամբ, ռուսները միջամտել են 2016 թվականի նախագահական ընտրություններին և մտադիր են դա անել նաև 2020-ին:

«Հետախուզական համայնքը մտահոգված է ամերիկյան ընտրություններին սպառնացող ազդակներով: Մենք տեսնում ենք Ամերիկայի թուլացմանն ու պառակտմանն ուղղված Ռուսաստանի փորձերը»,- հայտարարել է Քոթսը:

Նա հաճախ է անհամաձայնություն հայտնել Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի նկատմամբ նախագահ Թրամփի վարած քաղաքականության հետ:

Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու Ռաթքլիֆը համարվում է Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակիցը: Քոթսը օգոստոսի 15-ին կազատի պաշտոնը: