Ամերիկյան երկու ռազմանավ մուտք է գործել Պարսի...

Ամերիկյան երկու ռազմանավեր՝ McFaul (DDG-74)-ը և Gonzalez (DDG-66)-ը, մուտք են գործել Պարսից ծոց: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի կայքը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Հաղորդվում է, որ ռազմանավերը մուտք են գործել Հորմուզի նեղուցի տարածքով: Պենտագոնի տվյալներով` նավերի անցման ժամանակ որևէ միջադեպ կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ոչ մի դիմադրություն չի եղել: Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել էր Պարսից ծոցում հրթիռներ տեղակայելու մեջ: