Ամերիկյան բազաների հրթիռակոծման հետևանքով կա...

Reuters-ի փոխանցմամբ, իրանական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել։

Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։