Ամերիկացի 11 զինծառայողներ բուժում են անցել՝...

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ ամերիկացի 11 զինծառայողներ բուժում են անցել ուղեղի ցնցման ախտանիշների հետ կապված՝ Իրաքում ռազմակայանի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով։

Հունվարի 8-ի գիշերը հրթիռակոծվել էին Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, նաև մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրանը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, հայտարարել էր, որ այդ հրթիռային հարվածներից «ոչ մի ամերիկացի չի վնասվել»: