Ամեն բան կտրվում է կոնտեքստից. Վահագն Թևոսյան

#saveamulsar-ականների մեծ մասի ռադիկալիզմը և երբեմն ֆանատիկոսական դրսևորումները ոչ մի ռացիոնալ քննարկման՝ առավել ևս ռազմավարական մոտեցումների առումով, հնարավորություն չեն տալիս:

Ամեն բան կտրվում է կոնտեքստից, որի մեջ մտնում են՝ ա) քաղաքական խոստումների ի կատար ածումը, բ) բնապահպանական կոմպոնենտը, գ) սոցիալական կոմպոնենտը, դ) ներդրումային դաշտի բարենպաստության վարկանիշը, ե) միջազգային հարաբերություններում որակական փոփոխությունները, և այլն:

բ) կետի մասով իմ սիրտն էլ է կախ, հիմա մանրամասն ուսումնասիրում եմ, որպեսզի համոզվեմ՝ արդյոք առկա եզրակացությունը համահունչ է վարչապետի՝ թիմի անունից ժամանակին արված հայտարարությանը, որի շուրջ կարծես թե ամիսներ շարունակ կոնսենսուս կար:

Եթե ուզում ենք երկիր կառուցել, հատվածական մտածողությունը տեղ չունի: Ու եթե խոսում ենք դերաբաշխումից, ապա հանրային յուրաքանչյուր շերտ կամ խմբավորում պետք է ի՛ր շահը առաջ տանի: Ես ինքս, քաղհասարակության մի մաս եղած ժամանակ, ի՛մ շերտի շահն եմ պաշտպանել, առաջ տարել: Լինելով այդ շերտի փիլիսոփայության ազդեցության կրող՝ հիմա էլ ինձ ավելի շատ հենց ա՛յդ՝ բ) կետի հանգամանքն է ամենաշատը մտահոգում: Բայց որպես կառավարող ուժի ներկայացուցիչ արդեն, ըստ դերաբաշխման կանոնների, ես պատասխանատվություն եմ կրում հանրության բոլո՛ր շերտերի մոտեցումների հանրագումարային գնահատականի և խնդրի ոչ հատվածական լուծման համար:

Սա այլընտրանք չունի՛, ու հոգեբանական ճնշման ու շանտաժի լեզուն ինձ համար անընդունելի՛ է:

ՀԳ. Ես կզարմանամ, եթե որևէ մեկը պնդի, որ նորմալ է, եթե կառավարող ուժը մի հանրային շերտի ազդեցության կրող լինի: Դա տեսել ենք տարիներ շարունակ, ու կարծես թե՝ արդյունքում դա մեզ բավական ձանձրացրեց՝ իր հետևանքներով:

Ավելացում. Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր պատրաստ են ռացիոնալ խոսակցության ու կոմպրոմիսի՝ եթե դրա համար հիմքեր կտեսնեն: Չէի ուզի, որ պիտակավորում ընդունեին իրենց հասցեին:

Գրում է պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում