«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է բանակաշինության, անվտանգության ու Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրանից դուրս գալու հնարավոր ելքերը:

Մենք արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից էլ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը երկու օր է մեր հեռախոսազանգերը թողնում է անպատասխան: Իսկ Բալասանյանը մեր հարցին պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ՝ հերքելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: «Չեմ հանդիպել», ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում