«Ժողովուրդ»․ Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կ...

«Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնվել է բարդ խնդրի առջև և չի կարողանում ազատվել Արտակ Դավթյանի կադրերից:

Բանն այն է, որ Դավթյանը, նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, համակարգ էր վերադարձրել կոռուպցիոն սկանդալի հետևանքով 2013 թվականին ՊՆ-ից հեռացած զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախկին պետ Սուրեն Հարությունյանին, որը եղել է Դավթյանի ընկերը, և ավելին՝ նշանակել էր իրեն օգնական:

Եվ, ահա, նրա հեռանալուց հետո Սուրեն Հարությունյանը շարունակում է մնալ ԶՈՒ գլխավոր շտաբում՝ որպես Օնիկ Գասպարյանի օգնական, ուստի ՊՆ-ում չեն ուզում ասել՝ դիմում գրիր, ազատվիր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Օնիկ Գասպարյանն ազատվում է Արտակ Դավթյանի կադրերից:

Ավելին, ԶՈւ գլխավոր շտաբում աշխատակիցները կարծիք են հայտնել, որ Օնիկ Գասպարյանի նշանակումից հետո երանելի իրավիճակում են, քանի որ ականատես չեն լինում ՊՆ և ԳՇ ղեկավարների վեճին, տարբեր որոշումներ ամեն օր ներքևից վերև չեն տանում, հետ բերում: Ասել է թե՝ արշալույսները խաղաղ են երկու գերատեսչությունների միջև»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: