Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեա...

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում թարգմանաբար ներկայացրել է Թուրքիայի գլխավոր մերձիշխանական «Yeni Şafak» թերթի մի հոդված, որն, ըստ թուքագետի, ուներ խիստ հետաքրքրական վերնագիր՝ «Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը»։

«Թարգմանաբար ներկայացնում եմ այդ հոդվածից մի հատված՝ առանց որևէ մեկնաբանության.

«Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է։ Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է։…Կոտորածների հետ կապ չունի (այստեղ նկատի ունի Արցախյան պատերազմին չմասնակցելը)։ Բացի այդ թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն։

Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին։

Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է։

Պետք է ընդունենք, որ մնացածների՝ [իշխանության] գալուց նրա մնալը նախընտրելի է»։

Հոդվածի հղումը դնում եմ մեկնաբանությունների մեջ»,- գրել է Գեղամյանը։