Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի...

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1278-ի, հայտնում է երկրի առողջապահության նախարության StopCov կայքը:

Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 14 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 1058-ը:

Կարանտինացված է 7718 մարդ, բժիշկների հսկողության տակ է 245 պացիենտ: