Վրաստանում կորոնավիրուսից 39 պացիենտ է մահացե...

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 342:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 նոր դեպք, ապաքինվել է 4 061 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 143 376 դեպք, ապաքինվել է 121 621 մարդ: