Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 768 նոր...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 768 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 96 860 դեպք: Ապաքինվել է ևս 4 055 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 77 932:

Կորոնավիրուսից մահացել է ևս 41 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 894:

Կարանտինայի ռեժիմում է 2226 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 879 պացիենտ։