Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նո...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3695 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1534 ։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: