Ոչ մեկի հետ չենք համագործակցում, ոչ մեկի հետ...

«Մի խումբ մտավորական մարդիկ, որոնք մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, հրավիրել են ինձ որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ թիմին, տեսնենք մոտ ժամանակներս ինչ կլինի»,-  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ խոսելով այն լուրերի մասին, ըստ որոնց ինքը կուսակցություն է գրանցում և ցանկություն ունի մասնակցել առաջիկաընտրություններին:

«Ոչ մեկի հետ չենք համագործակցում, ոչ մեկի հետ կոալիցիա չենք կազմում: գնում ենք մեր ճանապարհով: Կմտնենք խորհրդարան, կտեսնենք՝ ինչ ուժեր են մտել խորհրդարան, նոր կասենք՝ ում հետ ենք համագործակցում: Եթե չգիտես, թե ով է մտնելու պառլամենտ, հիմա ասես՝ ես համագործկցելու եմ էս մեկի կամ մյուսի հետ, լուրջ չի»,-պնդեց Սամվել Բաբայանը: