Վիրավորական արտահայտությունները քաղաքակիրթ աշ...

ՀՀ ԱԳՆ-ն աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեագրած վիրավորական արտահայտությունների ֆոնին։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, աջակցությունն ահաբեկչությանը, ատելության հրահրման համար կրոնական հարցերի գործիքավորումը քաղաքակիրթ աշխարհում տեղ չունեն»,- նշված է ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: