Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն...

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին, ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Ինչպես հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով: