Վարդան Մելիքյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակած տեղեկությունից տեղեկանում ենք, որ  Վարդան Մելիքյանն ազատվել է  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Մելիքյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: