Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի ն...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Չիլիի ժողովրդին՝ բարօրություն, զարգացում ու խաղաղություն:

 

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի առաջիկայում նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»: