Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնա...

Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է, այսօր ԱԺ-ում իմքայլական պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը։ Սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ կարգավիճակի հարցը», - ասաց նախարարը։

Անդրադառնալով վարչապետի հոդվածին և դրան ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանն՝ Արա Այվազյանն ասաց.

«Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել»։