Թուրքիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել...

Թուրքիայում հուլիսի 28-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին, ըստ Ermenihaber-ի փոխանցման, թվիթերյան իր էջում գրել է  Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Ըստ նախարար Քոջայի, վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի առկայության 47․412 թեստավորում։ Հաստատվել է 963 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.092 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 211.561 մարդ, իսկ 1.280 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 227․982 և մահվան 5․645 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 665.383-ի։