Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում...

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում իրականացված Պետդումայի ընտրությունները Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը:

«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը: Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են նաև Ղրիմում 2021 թվականի սեպտեմբերի 17-ից 19-ը, իրավական ուժ չունեն Թուրքիայի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։