Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո շ...

Բոլոր գործոնները հաշվի առնելով` տարին կավարտենք 6 տոկոս ավելի ցածր տնտեսական ցուցանիշով, բայց երկրորդ տարվա ընթացքում կունենանք 5 տոկոսին ձգտող աճ։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է հունվարի 1-ից հետո թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքին և տնտեսվարողներին այլընտրանք առաջարկելուն, Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ այդ բիզնեսով զբաղվող անձինք ավելի լավ գիտեն՝ ինչ այլընտրանք կարող են գտնել. եթե իրենք 2021 թվականի հունվարի 1-ից չեն ներկրելու թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքներ, իրենք դա կարող են անել ՌԴ-ից, Բելառուսից կամ Իրանից, Չինաստանից։ Խաչատրյանը վստահեցրեց շուկայում գնաճ չի լինի, որովհետեւ չկա ապրանքային որևէ սեգմենտ, որտեղ թուրքական ապրանքը գերակշիռ նշանակություն ունի, տեղը կլրացվի ներկրումների շնորհիվ։