Ծառուկյանին մանդատից զրկելը Փաշինյանի վրա թան...

Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմի անդամները հանրային զարյուրթից ու նաեւ՝ ռուսական հակազդեցությունից վախ եթե չունենային, իսկ թե հանրային զայրույթի պտուղները ճաշակեցին, թե ռուսական հակազդեցության, ապա գուցե այնքան անամոթ ու բարոյազուրկ գտնվեին, որ հայտարարեին, որ Ադրբեջանին հանձնված 180-ից ավելի գյուղերը հետ կգան հայկական վերահսկողության ներքո, տնտեսական հեղափոխությունը կլինի, Սփյուռքը, որն արդեն բարձրագոչ է հայհոյում Փաշինյանին, ներգաղթով կվերադառնա Հայաստան ու 45-օրյա պատերազմում զոհվածներն էլ հարություն կառնեն ու կվերակենդանան, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին օրինակ ունեզրկեն, հեռացնեն ասպարեզից, կամ դուրս մղեն քաղաքականությունից։

Եթե անկեղծ, ապա Փաշինյանը Շուշիի կորստի հարցում ինչ որ առումով փորձեց Ծառուկյանի վրա բարդել մեղքը, սակայն հենց զինվորականությունից հակահարված ստանալով, ինչպես ասում են «հանգիստ նստեց իր տեղը»։ Սակայն, ամեն դեպքում, ձախողված «հայկական Մուսոլինին» որոշել է Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից իր «սրտի ՍԴ-ի» միջոցով։

Դժվար է ասել, թե ինչ հաշվարկ է նա կատարել, ու Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը ՍԴ ուղարկելով, ինչ դավադրություն է նյութել։ Սակայն, պարզ է մի բան, որ ներկա իրավիճակում, երբ Փաշինյանի ամեն մի քայլը պետք է չափված ձեւված լինի Ռուսաստանի հետ, Պուտինի քաղաքական հենարանն համարվող ռուսական իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության գործընկեր կուսակցության ղեկավարի հանդեպ նման վերաբերմունքը, առնվազն կարող է «Եդինայա Ռոսսիայում» տարակույսների առիթ դառնալ, հետագա վերաբերմունքի փոփոխությամբ եւ մնացած հետեւանքներով։

Ի դեպ, Փաշինյանը պետք է հիշի, որ դեկտեմբերի մեկին հաջորդում է դեկտեմբերի երկուսը, իսկ դեկտեմբերի երուսից հետո, երբ եռակողմ Հայտարարության տարածքների հանձնման մասը արդեն իրականացված կլինի, Փաշինյանն իր ողջ թիմով հանդերձ, ռուսներին մեղմ ասած՝ արդեն քիչ կհետաքրքրի։ Եվ բացի այդ, նույնիսկ երկրի ներսում Փաշինյանը բան չի շահելու Ծառուկյանին մանդատից զրկելով, քանի որ արձանագրված փաստ է, որ Ծառուկյանին մանդատը չէ, որ տվել էր հեղինակություն, եւ մանդատը չէ, որ հեղինակությունից զրկելու է, բայց այ իշխանությունների մանրախնդրությունը ամբողջ աշխարհի մակարդակով երեւալու է։