Ծառուկյանի խոսքը վախեցնում է իշխանությունների...

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրապարակային հասրակական-քաղաքական գործունեությունը շարունակում է անհնագստացնել իշխանություններին։ Ամեն անգամ, երբ Գագիկ Ծառուկյանը հանրության պահանջով խոսում է ամենատարբեր խնդիրների մասին, գնահատականներ հնչեցնում և որ ամենակարևորն է՝ լուծումներ է առաջարկում, գործող իշխանությունները հայտնվում են ցնցումների մեջ։

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակից երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայագիտական առարկաների դեմ իրականացվող արշավի մասին։ Ծառուկյանը հայտարարեց, որ կատարվողն անթույլատրելի է և չի բացառվում, որ հանրության կարծիքը ի ցույց դնելու նպատակով կազմակերպվի նաև հանրահավաք։

Այս հայտարարությունից հետո իշխանությունները գործի դրեցին քաղաքական բոլոր իշխանությունների կողմից ընդդիմադիրների դեմ օգտագործված «գործիքներին», որոնցից են՝ Ազատ Արշակյանը, Ստյոպա Սաֆարյանը և այս տրամաչաթի այլ գործիչներ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ մասնավորապես Ստյոպա Սաֆարյանին ԲՀԿ առաջնորդի դեմ օգտագործում էին նաև նախկինները։

Ստեղծված իրավիճակը լավագույնս ի ցույց է դնում իշխանության վախերը։ Ըստ էության, նրանք լավ են հասկանում, որ Ծառուկյանի խոսքը հանրության համար մեծ ազդեցություն կունենա և փորձում են քարոզչական դաշտում կեղծ պատկեր ստեղծել։ Սակայն իշխանությունները պետք է լավ հասկանան, որ այս մեթոդները Ծառուկյանի դեպքում չի աշխատի։ ԲՀԿ առաջնորդը անձամբ ամենակատիվ կերպով կապ է պահում հանրային ամենատարբեր շերտերի հետ ու հասարակական տրամադրություններին շատ լավ է տիրապետում։ Իշխանությունները մեկ լուծում ունեն՝ լսել Ծառուկայնի առաջարկները և համագործակցել իր հետ։