Թրամփը ներում է շնորհել 73 մարդու. նա չի ներե...

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 73 մարդու, այդ թվում՝ իր նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնին, ինչպես նաև` մեղմացրել ևս 70 մարդու պատիժ:

Ներվածների ամբողջական ցուցակը հրապարակված է Սպիտակ տան կայքում:

Նշվում է, որ Բեննոնը մեղադրվել է խարդախության համար՝ «քաղաքական նախագծին մասնակցելու» պատճառով:

Ըստ ցուցակի՝ Թրամփը չի ներել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) սպա Էդվարդ Սնոուդենին: