ՏՄՊՊՀ-ն վերահսկում է հետտոնական ձվի շուկան. հ...

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վերահսկում է ձվի շուկայում հետտոնական վիճակը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Մենք վերահսկում ենք նաև հրապարակումները, ինչպես նաև այն, որ Զատիկից հետո ձվի գնի էական անկում եղավ: Այս պահին կարող եմ միայն հստակ ասել, որ չկա տեղեկատվություն, որը մենք չենք հավաքագրում։ Մանրամասն վերլուծության արդյունքում ՏՄՊՊՀ–ն իր ֆունկցիան կիրականացնի»,- նշեց Գևորգյանը։

Նա հայտնեց, որ ձվի շուկայում դեֆիցիտի ու գների բարձրացման հարցով հանձնաժողովը վարույթ է հարուցել, որն այս պահին դեռ ընթացքի մեջ է։

«2019 թ. վերջին ՏՄՊՊՀ–ն պատասխանատվության ենթարկեց ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության կայացման համար: Դա նաև աննախադեպ էր իրավախախտման որակման առումով: Հանձնաժողովն արդեն տուգանքի որոշումներ է կայացրել ձվի արտադրողների նկատմամբ: Այժմ տնտեսaվարողները վիճարկում են դրանք դատարանում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը և հավելեց, որ դատարանը կորոշի գործի ելքը: