ՏՄՊՊՀ-ն նախաձեռնում է «Գովազդի միջոցով անբարե...

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախաձեռնում է «Գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում՝ հաշվի առնելով գովազդի՝ հասարակության վրա ունեցած կողմնորոշիչ ազդեցությունը և դերը տնտեսական գործունեության շրջանակում, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ այս ոլորտում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ս.թ. մայիսի 31-ին:

ՏՄՊՊՀ-ից  հայտնում են, որ կառույցը հրավիրում է գովազդ արտադրող ընկերություններին, գովազդատուներին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը:

Միջոցառումը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։

Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 (ներքին՝ 240) հեռախոսահամարով կամ info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ