Տիգրան Ավինյանը՝ Երեւանում նոր կառուցող ջերմա...

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ շրջայց էի կատարել  Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում ու ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Կարևորել եմ նոր  ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում: Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54 տոկոս: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը:

Իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին նշել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50 տոկոս է և հույս ունեն, որ ՋԵԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը»: