Տեսանյութ. Դիպուկահարներն Ազգային ժողովի շենք...

Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:

Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասները:

Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում կկայանա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Ազգային ժողով. նախատեսված է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դարպասները բացվել էին 2018 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այս մասին տեղեկացնում է tert.am-ը: