Տավուշի մարզում ցլի հարվածից 26-ամյա տղան մահ...

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդարյանի մահվան փաստով։ 

Օգոստոսի 7-ին «Իջեւան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջեւանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, ով նույն օրը, ըստ նրա համագյուղացի՝ ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող «Նովի ուռթ» կոչվող սարամասում վնասվածքը ստացել է ցուլի հարվածելու հետեւանքով։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը «Իջեւան» բժշկական կենտրոնից Ս․ Իսկանդարյանը Երեւանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանպարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։