Թալիբները համաձայն չեն իրենց կառավարության մի...
Այն նախապայմանները, որոնք դրվել են Աֆղանստանի թալիբների շարժման առաջ՝ իրենց ձեւավորած կառավարության միջազգային ճանաչման դիմաց, ընդունելի չէ այդ շարժման ներկայացուցիչների համար։ Այս մասին հայտարարել է թալիբական կառավարության տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:
Ըստ շարժման ներկայացուցչի, այդ պայմանները «խախտում են միջազգային իրավունքը»: Նա հավելել է, որ իրենք ձգտում են մյուս պետությունների հետ հաստատել սերտ դիվանագիտական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։
Մուջահիդի խոսքով՝ «նոր կառավարության ճանաչումը թալիբների և ամբողջ Աֆղանստանի ժողովրդի իրավունքն է»: